News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի քաղաքացի Մայքլ Կովրիգը 2017 թվականից խախտել է Չինաստանի օրենքները՝ գործելով  որպես լրտես եւ զբաղվելով պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության գողությամբ, հաղորդում է «Սինխուան»՝ վկայակոչելով իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կանադացի նախկին դիվանագետը, որն այժմ համագործակցում է միջազգային ճգնաժամային խմբի հետ (ICG), Չինաստանում ազգային անվտանգության խաթարման կասկածանքով ձերբակալվել է:

2014–2016 թվականներին Մայքլ Կովրիգը Պեկինում Կանադայի փոխհյուպատոս է եղել, հետագայում Հոնկոնգում Կանադայի գլխավոր հյուպատոսարանում հյուպատոսի պաշտոն է զբաղեցրել: Նման կասկածանքով ձերբակալվել է նաեւ եւս մեկ կանադացի՝ գործարար Մայքլ Սփեյվորը:

ԶԼՄ-ները ենթադրել են, որ կանադացիների ձերբակալությունները կատարվել են որպես վրեժ՝ ԱՄՆ խնդրանքով Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի կալանքի համար:

Գործակալությունը հայտնում է, որ Կովրիգը հաճախ է սովորական անձնագրով եւ բիզնես վիզայով Չինաստան ժամանել:

Հաղորդվում է, որ Սփեյվոր Մայքլ Փիթեր Տոդը եղել է Կովրիգի գլխավոր աղբյուրը, որը նրան անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրել: Գործակալությունը հաղորդում է, որ նրանց գործը քննվի օրենքին համապատասխան, կասկածյալների իրավունքները կպահպանվեն, կապահովվի նաեւ հյուպատոսկան հասանելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ