News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեկ գիշեր «Ռեստարտ» նախաձեռնությունից Դավիթ Պետրոյանը մոտ 10 հոգու հետ Նարեկ Մալյանի տան մոտ քաշքշել են նրան, ձեռք ու ոտքից բռնել ու քարշ տվել, մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները, նրանց տարել Կենտրոնի բաժին։

Շուտով Մալյանը «լայվ» մտավ եւ պատմեց, թե ինչ է եղել, եւ ինչ է ինքը պատրաստվում անել։ 

Դավիթը եւս «լայվով» պատմեց, թե ուր էին քարշ տալիս Նարեկին։

Հաջորդ օրը ցերեկը 1-ին Նարեկ Մալյանն ու նրա կողմնակիցները ժամադրության վայրում էին, նրանք եկել էին ծաղկեպսակով, ինչպես նշեցին, «ի հիշատակ Սորոսի հայկական հիմնադրամի»։ Մալյանը նոր մանրամասներ պատմեց երեկվա դեպքից։

Միջադեպին ֆեյսբուքից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ գրելով «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության»։

Մալյանի վրա հարձակվելու դեպքով Ոստիկնությունը քրեական գործ հարուցեց՝ խուլիգանության հոդվածով։

Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չեն փոշմանել իրենց արածի համար եւ պատրաստ են կրել պատասխանատվություն։

Երեկ բորբոքվեց մեկ այլ վեճ, որ սկսվեց Հախվերդյան-Ղուշչյան զրույցից։ Շուտով հաջորդեցին խիստ արձագանքներ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց՝ ամոթ Հախվերդյանին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւս դատապարտելի համարեց, նրա խոսքով, ներքին թշնամանք հրահրող արտահատությունները։

Այսօր բողոքի ակցիա էր նաեւ Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի դեմ։ Ցուցարարները  բողոքում էին Կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ: Ամենաակտիվը Նարեկ Սամսոնյանն էր, որ քաղաքապետին հորդորեց վերադառնալ Սուպեր մամայի հոգատար կերպարին։

Վարչապետ Փաշինյանը Բելգիայում է, նրա այցը սկսվել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, ապա շարունակվել գիտահետազոտական եւ Առողջության կենտրոններում։ Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ։

Եվ բրազիլական կառնավալ հայկական հերոսներով ու մոտիվներով։ Սան Պաուլո քաղաքում կազմակերպվել է «Viva Hayastan!»  կոչվող միջոցառում՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ներկայացումը բաժանված էր 5 թեմայի՝ Դրախտ, Հայ հերոսներ, Քրիստոնեության, Հայաստանի մշակույթ։ Կառնավալին մասնակցել է 500 հայ բրազիլական համայնքից։ 

Դոլարի վերելքը կանգ չի առնում, փոխարժեքն այսօր կազմել է 490 դրամ, եվրոն 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 649, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 46 դրամ:

Հայաստանում մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1-3, վաղը ցերեկը՝ +9+11 աստիճան։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ