News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ հրաժարական էր ներկայացրել, չէր իմացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան այցի մասին։ Այս մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA գործակալությանը։

Ասադի այցի մասին անիրազեկությունը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին իրանական որոշ լրատվամիջոցներ, իբր կարող էր լինել Զարիֆի հրաժարական տալու պատճառը։ Հասեմին այս առնչությամբ պարզաբանել է, որ Սիրիայի նախագահի ուղեւորության ընթացակարգը հատուկ էր, Իրանի ղեկավարության միայն որոշ ներկայացուցիչներ գիտեին պատվիրակության կազմի մասին, իսկ ԱԳՆ-ն մինչեւ այցի ավարտը տեղեկություն չուներ հյուրերի մակարդակի մասին։

Հասեմին հավելել է, որ Զարիֆը հրաժարականի որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով «ոչ թե անձնական պատճառներով, այլ դրական ազդեցություն գործելու, որպեսզի դիվանագիտական գերատեսչությանը վերադարձվի նախկին դիրքը երկրում»։

Ասադի այցը Թեհրան տեղի է ունեցել փետրվարի 25-ին։ Նույն օրը երեկոյան Զարիֆը հայտարարեց հրաժարականի մասին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չընդունեց նրա հրաժարականը։

ԱԳՆ ղեկավարի կայացրած որոշման պատճառների մի քանի տարբերակ հնչեց։ Մասնավորապես, FARS գործակալությունը տեղեկացրել է, որ Զարիֆը հեռանում է իբր նախագահի գրասենյակի հետ տարաձայնությունների պատճառով այն բանից հետո, երբ չի տեղեկացվել նախագահ Ասադի Թեհրան կատարելիք այցի մասին։

Ինքը՝ Զարիֆը, իր հրաժարականն ընդունելու նախագահի հրաժարումից հետո ասել է, որ նրա առաջնահերթություններն են «արտաքին քաղաքականության խթանումը, արտաքին գործերի նախարարության հանդեպ վստահության բարձրացումը, Իրանի ազգային շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ