News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահԱլեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակի, այդ թվում գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրադրության կապակցությամբ:

Համապատասպան հայտարարությունը նա արել է երեքշաբթի՝ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

 «Հաշվի առնելով համաշխարհային միտումները, այս կազմակերպության պահանջվածությունը կասկած չի առաջացնում: Սակայն ներկայումս  ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է առաջացել: Թեկուզ ամենասովորական հարցը `գլխավոր քարտուղարի նշանակումը», - ասել է Բելառուսի առաջնորդը, որին մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը «այժմ ամենակարեւոր ուղղությունն  է, որտեղ  պետք է կենտրոնանան Բելառուսի ջանքերը»` մոլորակի ռազմաքաղաքական ոլորտում զարգացող միտումների պատճառով»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել էր Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Բելառուսի թեկնածությունը արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Այս հարցով փոխգործակցության դժվարությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ, որն ավելի վաղ այդ պաշտոնից վաղաժամ հետ  էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, սակայն կրկին պնդում է իր թեկնածուի նշանակման  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ