News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չի կարող որեւէ բան թաքցվել, քանի որ կա եւ դատաքննության, եւ նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե ինչու է ՊՆ-ն թաքցրել այս տարվա ընթացքում 4 զինծառայողների մահը, որոնց անունները արդեն մամուլը հրապարակել է:

«Ով է նման բան ասում: Իսկ ո՞վ է ասում, որ չի հայտնվել, թաքցվել է: Հիմա հնարավոր չէ, բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձեւաչափով: Չի կարող որեւէ բան թաքցվել, քանի որ կա եւ դատաքննության, եւ նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ:

Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որ ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի մարդիկ սովորական տանը... Զինծառայողների մահվան վերաբերյալ էլի հայտարարում ենք, անգամ եթե դա բնական մահ է»,-ընդգծեց նախարարը:

Հատկանշական է, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ նշել է, որ ՊՆ-ն ծառայության հետ կապ չունեցող դեպքերի մասին չի հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ տեղեկատվությունը հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Tert.am_ի փոխանցմամբ, մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։

ՀՀ գլխավոր դատախազությունից կայքին հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, 4  մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։

2019-ին 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ