News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրինագծի ընդունումը թույլ կտա ժամանակ շահել խնդրի ինստիտուցիոնալ լուծումը գտնելու համար։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ իրենց կողմից պետք է լինի հստակ դիրքորոշում, անգամ եթե այն ցավոտ լինի։

Նշենք, որ մինչ այդ Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել էր 27 տարեկանը լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրություն։ Գերատեսչությունում հայտարարել են, որ 2003-ից ընդհանուր առմամբ 9985 քաղաքացի օրենքով սահմանված կարգով վճարներ է մուծել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ 11.8 միլիարդ դրամ փոխանցվել է պաշտպանության նախարարության հատուկ հաշվին։

Միեւնույն ժամանակ, 2017 թվականի դեկտեմբերին, ներկայացնելով նման փոփոխություններ, կառավարությունը հավաստիացրել էր, որ այդ որոշումն ընդունվում է վերջին անգամ, եւ խուսափողներն այլեւս նման հնարավորություն չեն ստանա։ Սակայն նոր իշխանությունները հավանություն են տվել փոփոխությունների նախագծին, որոնց համաձայն՝ մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը 27-ը լրացրած տղաներին նորից տրվել է հայրենիք վերադառնալու հնարավորություն։

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ արժանացել է պատգամավորների միաձայն հավանությանը։ Խորհրդարանը նաեւ կողմ է քվեարկել, որպեսզի օրինագիծը քննարկվի երկրորդ ընթերցմամբ, արագացված 24-ժամյա ռեժիմով։ Օրենքը, որը թույլ է տալիս վճարել բանակում ծառայության դիմաց, կգործի մինչեւ տարեվերջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ