News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնէաբանների միջազգային խումբը շվեյցարական Տիչինո կանտոնի Սան Ջորջո լեռան մերձակայքում գտել է մինչ այս գիտնականներին անհայտ երեք ձկնատեսակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Մյունխենի Լյուդվիգի եւ Մաքսիմիլիանի անվան համալսարանի կայքին։

Հայտնաբերված նմուշները մոտ 250 միլիոն տարեկան են։ Դրանք պատկանում են լիովին անհետացած Eosemionotus ոսկրաձկների տեսակին։ Այդ տեսակի առաջին ձուկը՝ E. Vogeli, հայտնաբերվել է Բեռլինի շրջակայքում 1906 թվականին։ Երկրորդին գտել են 2004-ին Տիչինոյում։ Գիտնականներն այն անվանել են E.Ceresiensis։

Նոր ձկնատեսակներն անվանվել են E.diskosomus, E. Sceltrichensis եւ E. Minutus։ Դրանք միմյանցից տարբերվում են գանգի եւ թեփուկների կառուցվածքով, ինչպես նաեւ լողակների դասավորությամբ։ Ինչպես նշում են հետազոտողները, այդ տարբերությունները մատնանշում են, որ ամեն տեսակ յուրովի է հարմարվել միջավայրի էկոլոգիական պայմաններին։

«Վերջին անգամ զանգվածային վերացումը երկրի վրա գրանցվել է մոտ 250 միլիոն տարի առաջ։ Մեր գտածոներն ապացուցում են, որ այդ աղետալի իրադարձությունից հետո կենսոլորտը վերականգնվել է համեմատաբար արագ։ Սրընթաց տեղի են ունեցել նաեւ դիվերսիֆիկացիան եւ նոր տեսակների առաջացումը միջին տրիասի ընթացքում»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ադրիանա Լոպես Արբարելոն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ