ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը եւ նրանց դուստրը՝ Մրաիամը նույնպես Բրյուսելում են:
Այս առնչությամբ, Աննա Հավոբյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:
Նրանցից որեւէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես եւ ինչ ենք արել օրվա ընթացքում եւ ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երեւանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:
Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, եւ երկու նյութ՝ հորինված Երեւանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:
Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով եւ այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարեւոր չէ:
Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետեւ սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, եւ ես անպայման կանդրադառնամ դրան»:





























