News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է բարձրացնի ՊՆ-ում եւ ՊԲ-ն  զոհված զինծառայողների  մասին չհայտնելու խնդիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա, եթե կա նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից», - ընդգծեց Գորգիսյանը՝ հավելելով, որ ինքն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին առաջարկելու է հրավիրել պաշտպանության նախարարին եւ հարց-պատասխան կազմակերպել հանձնաժողովի անդամների հետ։ 

ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ կարեւոր է այս դեպքերի ուսումնասիրությունը եւ պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովումը։

Հարցին, թե իշխանությունների մոտ բանակում  մահվան դեպքերը թաքցնելու միտում տեսնո՞ւմ, Գորգիսյանը պատասխանեց, թե այս պահին նման գնահատական տալ չի կարող. «Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետեւ չեմ լսել իշխանության պարզաբանումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ