News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում այսօր գրանցում ստացավ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ԱՀ պետական գրանցում ստացավ Միացյալ Հայաստան Կուսակցությունը,որը հիմնադել ենք մեր համախոհների եւ համակիրների ջանքերով անցած տարվա վերջին։

Մեր առաքելությունն է իրագործելու հայ ժողովրդի իղձն ու ցանկությունները իր հավաքական ազգային կամքով։

Մենք համագործակցելու ենք մեր ազգային բոլոր ուժերի հետ, յուրաքանչյուր քաղաքացու հետ, ովքեր կիսում են այն Վեհ գաղափարը,որ պիտի իրականանա Մեր Միացյալ եւ Հզոր Հայաստանը։

Հայկական 2 պետությունը մոտ ժամանակներում խաղաղ եւ անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ Հզոր Հայրենիք`Միացյալ Հայրենիք։Եվ շարունակենք մեր հաղթարշավը ու որպես ցեղասպանված ժողովուրդ,պարտավոր ենք վերականգնելու Հայ Ազգային արժանապատվությունը այն հայկական տարածքների վրա,որտեղ տեղի ունեցել համաշխարհային ոճրագործությունը հայ ժողովրդի հանդեպ։

Միավորվելով եւ մեկ կենտրոնաձիգ ուժեղ պետություն ստեղծելով, հզոր բանակ կերտելով կապահովենք մեր ինքնիշխանությունն ու խաղաղությունը մեր երկրում եւ նրա շուրջը։ Այս ամենի համար մենք պիտի ստեղծենք ուժեղ տնտեսություն, թեթեւ եւ ծանր արդյունաբերություն, ազգային կերտվածքին հարիր կրթություն,պահպանենք մեր մշակույթն ու զարգացնենք այն,ընդունենք Ազգային Անվտանգության Հայեցակարգ։ Ժողովրդին վերադարձնենք մեր երկրի ընդերքը,բնական ռեսուրսներն ու տնտեսական կարեւոր լծակները։Հայրենիք վերադարնալու հնարավորություն ստեղծենք մեր գիտնականներին,արհեստավորներին,բժիշկ ու մտավորականներին,հայ մշակին ու աշխատավորին,մեր բոլոր հայրենակիցներին։Գիտությամբ,կրթությամբ ու մշակույթով Աշխատանքով,հողի մշակումով,արդար վաստակով շենացնենք մեր Հայաստանը։

Սիրելի ժողովուրդ,

Անդամագրվեք մեր Կուսակցությանը։Համագործակցեք մեր քաղաքական ուժին,քանզի դրանով դուք տեր կկանգնեք մեր երկրի ճշմարիտ զարգացմանն ու կերտմանը։

Բարի երթ բոլորիս դեպի Միացյալ Հայաստանի իրականացմանը»,–ասված է գրառման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ