News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիեւում հավաքվել են քրեական աշխարհի 47 հեղինակություններ, ինչպես նաեւ Դոնեցկի շրջանի ազդեցիկ «բիզնեսմեններ», սակայն այդ միջոցառումը դադարեցրել են երկրի Ռազմավարական հետաքննությունների վարչության աշխատակիցները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը՝ հայտնում է Комментарии.UA-ն։

Նրա խոսքերով, տղամարդիկ հավաքվել են Ուկրաինայի «գողական համայնքի» նախկին ղեկավար, 2011թ․ մահացած «Մամեդի» հիշատակը հարգելու պատրվակով։

«Ռազմավարական հետաքննությունների վարչության աշխատակիցները միայն վերջին երկու ամիսների ընթացքում նյութեր են հավաքել 442 «օրենքով գողերի» վերաբերյալ, որոնք ազատության մեջ են եւ ապրում են ԱՊՀ տարածքում կամ Եվրոպայում, մասնավորապես՝ նրանցից 256-ի համար հատուկ ծառայություններն արգելել էին այցը Ուկրաինա»,- Աբրոսկինի խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը։  

Նա նաեւ նշել է, թե չի լինի այնպիսի իրավիճակ, որ գողերն իրենց Ուկրաինայում ազատ զգան։

«Որտեղ հնարավոր լինի, այնտեղ նրանց կխփենք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ