News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Bugatti ավտոընկերությունն իր 110 ամյակի կապակցությամբ ներկայացրել է La Voiture Noire մոդելը, որը աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան է՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտադրողի պաշտոնական էջը։

Հիպերավտոմեքենայի գինը կազմում է 11 միլիոն եվրո։ Ավտոմեքենան, որ թողարկվել է միակ օրինակով, արդեն գտել է իր գնորդին, սակայն նրա անունը չի հրապարակվում։

Նոր մոդելը 1936թ․ ընկերության հիմնադրի որդու՝ Ժան Բուգատիի կողմից ստեղծված Bugatti Type 57 SC Atlantic-ի ժամանակակից տարբերակն է։

«Մենք տուրք ենք մատուցում Ֆրանսիայի հին ավանդույթներին եւ Ժան Բուգատիի ստեղծագործությանը։ Միեւնույն ժամանակ, մենք հազվագյուտ տեխնոլոգիաները, գեղագիտությունը եւ անհավանական շքեղությունը փոխադրում ենք նոր ժամանակաշրջան»,- ասել է Bugatti-ի նախագահ Ստեֆան Վինկելմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ