News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդական ակադեմիան որոշել է 2019թ․ աշնանը գրականության ասպարեզում միամգամից երկու Նոբելյան մրցանակ շնորհել։ Մրցանակները կլինեն 2018 եւ 2019 թվականներ համար՝ հայտնում է Life-ը։

Ակադեմիայի համապատասխան հայտարարության մեջ ասվում է, որ Նոբելի հիմնադրամը եւ Շվեդական ակադեմիան այդ մրցանակի շուրջ առաջացած խնդիրների լուծման համար քննարկումներ են անցկացրել։ Արդյունքում հաստատությունները որոշել են մի շարք փոփոխություններ կատարել մրցանակի շնորհման գործընթացում։ Այսպիսով, այժմ թեկնածուների ընտրությանը կմասնակցեն հինգ անկախ փորձագետներ, որոնք շվեդական ակադեմիայի անդամ չեն։

Հիշեցնենք, որ անցյալ տարի մեծ աղմուկ էր բարձրացել շվեդ լուսանկարիչ եւ ռեժիսոր Ժան Կլոդ Առնոյի շուրջը։ Նրա մոտ 20 կանայք մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Նաեւ հայտնի էր դարձել, որ ակադեմիայի անդամներից է Առնոյի կինը՝ բանաստեղծուհի եւ դրամատուրգ Կատարինա Ֆրոստենսոնը։ Բացի այդ, պարզվել էր, որ նա ամուսնու հետ միասին սեփականատեր է մշակութային մի կենտրոնի, որը դոտացիաներ է ստացել ակադեմիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ