News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու նաեւ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին։ Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսին։

Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե Ալիեւի հետ հանդիպումներից կան արդյոք նոր շեշտադրումներ, որոնք հնարավոր է հրապարակել

«Գիտեք, մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, եւ մենք ըստ էության Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների եւ նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել, հետեւաբար ձեր հարցի մեջ մի փոքր թյուրըմբռնում կա՝ ասելով՝ կա ինչ-որ բան ավելացնելու, մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել։ Ինչպես ասացի, որ արդեն ասել եմ Թեհրանում, առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետեւ մենք կարծում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ է նախեւառաջ արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակն է բանակցային գործընթացում ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ