News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հազիվ էին հասցրել ձեռնաշղթա հագցնել Ադրբեջանին հանձնված Ֆահրեդին Աբասովին, երբ թալիշների ազգային շարժման ներկայացուցիչը հռչակվեց դավաճան, որի մեղքը անգամ չի էլ քննարկվում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում՝ պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւն ասել է. «Օրերս հայրենիքի դավաճան Ֆահրեդին Աբասովը արտահանձնվել է Ադրբեջանին։ Համոզված եմ, որ նա արժանի պատիժ կստանա հայրենիքի դավաճանության պատճառով»։

Այսպիսով, ստորագրելով իրավաբանական անգրագիտության տակ (քաղաքակիրթ աշխարհում մեղքը որոշում է դատարանը, բայց Ադրբեջանում, հնարավոր է, ամեն բան այլ կերպ է)՝ խորհրդարանականը փորձց ցուցում տալ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին, հետն էլ՝ վախեցրեց անցանկալիներին. «Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նման մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի մյուսները եզրակացություններ անեն»։

Հիշեցնենք, որ Ֆահրեդին Աբասովը 2019 թվականի փետրվարի 28-ին տեղափոխվել է Ռուսաստանից եւ կալանվել Բաքվի օդանավակայանում։ Ներկայում հետաքննություն է վարվում «Ադրբեջանի քաղաքացի Ֆահրեդին Աբասովի Հայաստան այցելությունների, Հայաստանի հատուկ ծառայություների աշխատակիցների հետ նրա հանդիպումների եւ կապերի բնույթի, Ադրբեջանի եւ նրա տարածքային ամբողջականության դեմ նրա կոչերի վերաբերյալ՝ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ուղղակի ներգրավմամբ, որոնք տարածվել են ԶԼՄ-ում եւ սոցցանցերում, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ», տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ