ԱՄՆ-ն տապալել է «Ռուքբան» ճամբարում գտնվող Սիրիայի խաղաղ բնակիչների փրկության հումանիտար գործողությունը: Այս մասին նշվում է Ռուսաստանի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջգերատեսչական համակարգող շտաբերի համատեղ արտակարգ հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Էտ-Տանֆ գոտում ԱՄՆ-ի խմբավորման հրամանատարությունը այդպես էլ պատասխանատվություն չստանձնեց իրենց կողմից վերահսկվող 55 կմ գոտու տարածքով ավտոմեքենաների շարասյան անվտանգ եւ անարգել ընթացքի ապահովման համար եւ ըստ էության ձախողեց«Ռուքբան» ճամբարում գտնվող Սիրիայի քաղաքացիներին փրկելու կարեւորագույն մարդասիրական գործողությունը», - ասվում է հայտարարությունում, որը ստորագրել է ՌԴ-իՍիրիայի Արաբական Հանրապետության փախստականների վերադարձի հարցերով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւի եւ նրա սիրիացի գործընկեր, Սիրիայի տեղական ինքնակառավարման նախարար Հուսեյն Մահլյուֆի կողմից:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «դեպի ճամբար ուղղվող ոչ մի հերթական մարդասիրական պահակախմբի մասին խոսք լինել չի կարող» քանի դեռ «Էր-Ռուքբան» ճամբարի բնակիչները ԱՄՆ-ի ենթակայության տակ գտնվող ավազակային խմբավորումների կողմից պատանդ են պահվում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ Սիրիայում փախստականների «Էր Ռուքբան» ճամբարի մոտ 300 թարմ գերեզմաններով գերեզմանոց են գտել: Ըստ ՊՆ-ի՝գերեզմանոցը եւ ճամբարում փախստականների գտնվելու պայմանների այլ մանրամասները արձանագրվել են մի քանի օր առաջ արված արբանյակային լուսանկարներում: Այդ ժամանակ ՊՆ-ն հիշեցրել էր, որ Էտ-Տանֆ գոտում ԱՄՆ-ի ուժերի հրամանատարությունը խոչընդոտում է ճամբարից փախստականների դուրս գալուն, իսկ զինյալները բռնի կերպով նրանց պահում են՝ դուրս գալու համար մեծ գումարներ պահանջելով: