News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Այս մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին:

Այսպես՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ.Մ.-ն:

2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության բժիշկների կողմից արձանագրվել է դատապարտյալ Ս.Ս.-ի մահը:

2019թ. հունվարի 27-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ա.Ն.-ն:

2019թ. հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաներում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է դատապարտյալ Մ.Գ.-ի մահը:

Հետազոտման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից առողջապահական մարմինների բժշկական հաստատություններ են տեղափոխվել 417, իսկ բուժման նպատակով՝ 32 կալանավորված անձ և դատապարտյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ