News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա:

Մեր տեղեկություններով՝ Քաղաքա­ցիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:

«Ժողո­վուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մո­տավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից:

Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատե­սել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ