News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են 2020 թվականին թույլ տալ ընդհանուր օգտագործման ճանապարհներին անվարորդ ավտոբուսների կոմերցիոն կիրառումը: Այս մասին CNEWS-ի եթերում հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի գործերով նախարար Էլիզաբեթ Բորնը:

«2020 թվականից սկսած՝ մենք ցանկանում ենք թույլ տալ անվարորդ շաթլների [օգտագործմամբ] ծառայությունները»,- հայտարարել է նա: Բորնի խոսքով՝ երկրում հիմա մեծ թվով ընտանիքներ կան, որոնք երկու, իսկ երբեմն նաեւ երեք մեքենայի կարիք ունեն ամենօրյա խնդիրների լուծման համար, օրինակ՝ երեխաներին դպրոց տանելու:

«Անհրաժեշտ է ապագայի տրանսպորտի այլ ծառայություններ առաջարկել, օրինակ՝ անվարորդ շաթլների հաշվին,- նշել է նա: - Դրանք կլինեն 10-12 տեղով մեքենաներ: Հիմա կա երկու սթարթափ՝ մեկը Թուլուզի մոտ, մյուսը՝ Լիոնի: Կարծում եմ, որ սա մեր երկրի համար կարեւոր պահ է՝ անվարորդ ավտոմեքենաներ ունենալը, անհրաժեշտ է զարգացնել համանման շաթլների օգտագործմամբ ծառայությունները»:

Նախարարը չի նշել նորարարական նախագծերի անվանումները, բայց, ենթադրաբար, դրանցից մեկը պատկանում է 2014 թվականին ստեղծված Navya ընկերությանը, որը գտնվում է Լիոնում։ 2018 թվականի վերջին ընկերությունն արդեն տեղեկացրել էր Ռենի համալսարանի տարածքում նման փոխադրամիջոցներ գործարկելու մասին, որտեղ անվարորդ մինիավտոբուսները երթեւեկում են ոչ մեծ ճանապարհներով՝ սովորական ավտոմեքենաների կողքին։ Երկրորդ ենթադրվող թեկնածուն Թուլուզի EasyMil ձեռնարկությունն է. ինչպես վերոնշյալ ընկերությունը, սա եւս իր մեքենաների փորձարկումներ է կատարում ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ այլ երկրներում։ Բացի այդ, 2017-ին Փարիզի տրանսպորտի դեպարտամենտի հետ միասին այն գործարկել է ինքնավար ավտոբուսներ Լիոնի կայարանից մինչեւ Աուստերլից՝ առանձնացված ճանապարհագծով, իսկ 2018ի սկզբին ընկերությունը տեղեկացրել էր փորձնական երթուղու մասին՝ Փաղի-Սաքլե համալսարանի տարածքում (Փարիզից մոտ 15-20 կիլոմետր հեռու)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ