News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի անցկացման մասին։

Մինչեւ 2019 թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են  այդ հեռախոսը գնել հատուկ իջեցված գնով՝ կանխիկ կամ վարկով՝ ամսական  վճարելով 2400 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։

Բացի այդ, մարտի 8-ից 10-ն ակցիայի շրջանակներում հեռախոսի հետ անվճար կտրամադրվի «Արծաթ» գեղեցիկ համար։

«Ձգտելով  մեր ծառայությունները դարձնել առավել պարզ եւ հարմար, մենք մտածում ենք ոչ միայն մեր փաթեթների, այլեւ հաճախորդներին հասանելի եւ որակյալ սարքավորումով ապահովելու հնարավորության մասին։ Այս գարնանային ակցիան հենց այդ նպատակն ունի, եւ մենք ուրախ ենք առաջարկել հաճախորդներին այս նորաձեւ ու հասանելի սմարթֆոնը, իսկ փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ եւ 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաեւ դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 եւ 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ