ՈԷչ Թուրքիայի կառավարությունը, ո՛չ հետախուզական որեւէ կառույց չզարմացան, երբ Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց հրադադարի ռեժիմի միակողմանի պահպանման մասին, գրում է թուրքական Today’s Zaman-ը։
«Մենք, որպես կառավարություն, ղեկավարում ենք պետությունը, դրա համար էլ անելու ենք ամեն բան, որպեսզի մեր ժողովրդի համար խաղաղություն ապահովենք։ Քաղաքական կուսակցությունը, որը գտնվում է խորհրդարանում եւ յուրաքանչյուր ընտրաշրջանում հանդես է գալիս սպառնալիքներով, մարդկանց վրա ճնշում է գործադրում, այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրականացնել իրենց ժողովրդավարական կամքը»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդական աշխատավորական կուսակցությանը։
Իրականում կուսակցության այս քայլը զարմանալի չէ, քանի որ դրանով փորձ է արվում հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվելիւք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծացնել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը տրվող ձայների քանակը։