News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 7-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ։ Նրանք պնդում են՝ աշխատել են Հայաստանում, սակայն աշխատավարձ այդպես էլ չեն ստացել։

«Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում բամբակ ենք ցանել, սակայն արդեն 6 ամիս է մեզ փող չի տվել Գագիկ Խաչիկյանը։ Մայիսից այստեղ ենք, փող չենք ստացել։ Եթե ձեր մոտ օրենքներ կան, թող մեր փողերը տան։ Մեզ Տաջիկստանում սպասում են մեր երեխաներն ու ընտանիքը»,–նշեց Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։ 

Նրա խոսքով՝  իրենք 10 հոգի են եղել, նրանցից 5-ը այդպես էլ առանց որեւէ աշխատավարձ ատանալու կարողացել է վերադառնալ Տաջիկստան, իսկ իրենք պահանջում են իրենց աշխատավարձը, որ կարողանան վերադառնալ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ