News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանում մարտի 7-ին, «Կոնգրես» հյուրանոցում աշխատանքն սկսեց Bellingcat փակ սեմինարը՝ նվիրված լուսանկարային եւ տեսավկայությունների տեղի ու ժամանակի ստուգման հմտությունների ներկայացմանը, որոշակի իրադարձությունների արբանյակային հարմար նկարների որոնմանը՝ բազմաթիվ պրովայդերների օգնությամբ, տվյալների ստուգման կրաուդսորսինգային պլատֆորմներին ծանոթանալուն։

Մամուլի ամփոփագրի համաձայն, որը բաժանվել էր ռուսերեն անցկացվող բազմօրյա միջոցառման մասնակիցներին, սեմինարը կապահովի գործնական ուսուցում, ինչպես նաեւ գործիքանի կոռուպցիայի փաստերի բացահայտման համար, բաց տվյալներով հետաքննության օգտագործմամբ, ինչը թույլ կտա լրացնել լրագրողական հետաքննությունների հանդեպ «ավանդական» մոտեցումը։ Չնայած բաց տվյալներով հետաքննությունների մեթոդների մեծ մասը կապված է մարտական գործողությունների գոտիների եւ ռազմական հակամարտությունների հետազոտությունների հետ, այդ նույն մեթոդիկաները կարող են կիրառվել նաեւ պաշտոնական անձանց շրջանում կոռուպցիայի փաստերի բացահայտման համար։

Գեոլոկացիայի կատարման մեթոդիկաները կներկայացվեն տարբեր օրինակներով՝ կապված Սիրիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։

Սեմինարի շրջանակում գործնական աշխատանքներ կանցկացվեն տարբեր անկյուններից տեսագրությունների ուսումնասիրման նպատակով բարդ իրադարձությունների վերլուծության համար՝ ինչպես օգտագործել արբանյակային նկարները հետաքննությունների լրացման համար, ինչպես հետեւել փոփոխություններին, ինչպես անվճար հասանելիություն ստանալ արբանյակային լուսանկարներին, բայցի այդ ներառված է նաեւ Ամուլսարում ոսկու արդյունահանման մեծածավալ աշխատանքի հետ կապված արբանյակային պատկերների հետ գործնական աշխատանքը: Հատուկ ուշադրություն  է դարձվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների առջեւ բախումներին, մասնավորապես Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ:

Հայաստանում սեմինարի անցկացման կապակցությամբ հյուրանոցի առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ակտիվիստները: Մասնակիցները «Ոչ հակառուսական սադրանքներին» եւ «Soros go home!» գրություններով պաստառներ էին պահել:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նրանք դեմ են նման սեմինարների անցկացմանը, որոնք կազմակերպվում են արեւմտյան հիմնադրամների կողմից:

«Մենք դեմ ենք, որ արեւմտյան կազմակերպությունները միջամտեն  Հայաստանի ներքին գործերին: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի քաղաքականությանը եւ ԵՄ-ից դրածոներին, որոնց գործունեությունն ուղղված է  գունավոր հեղափոխությունների իրականացմանը, այդ թվում Հայաստանում: Նման կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ այժմ մեր երկրում գտնվում են իշխանության եւ բացասաբար են ազդում  ՌԴ հետ հարաբերությունների զարգացման գործընթացների վրա», - նշեց Ղազարյանը:

NEWS.am -ի թղթակցի՝ սեմինարի կազմակերպիչներից մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերը, այդ թվում ակցիային հնչած մեղադրանքների կապակցությամբ, անհաջողությամբ  պսակվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ