Հայաստանի մարզերի մեծ մասում մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան, հովիտներում` անձրեւի տեսքով: Ցերեկային ժամերին տեղումները կշարունակվեն միայն Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում: Քամին հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում գիշերը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով: Ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -7-10, ցերեկը՝ -2+3,

Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7+10,  

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը` +10+14,

Արագածոտնի լեռներում գիշերը` -7-10, ցերեկը՝ -2+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը՝ +7+10,

Արարատում գիշերը` 0+2, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12,  

Վայոց ձորի լեռներում գիշերը` -7-10, ցերեկը՝ -2+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+3, ցերեկը՝ +7+10, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+3,

Արցախում գիշերը` -1+2, ցերեկը՝ +7+10: