News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - ասել է Պուտին:

Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ