News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպումների ընթացքում Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցել հատկապես մարդու իրավունքներին առնչվող եվրոպական ծրագրերին: Նա կարևորել է ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ ընդգրկվածությունն Արցախի ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման և  մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը ոչ կառավարական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՀ մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ