News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մարտի 8–ին Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալաբամայում երրորդ փորձից հետո չեղարկել են ներարկման միջոցով մահապատիժը
Սեպտեմբերին ամերիկյան իշխանությունները դադարեցրել էին Միլլերի մահապատիժը, որը դատապարտվել էր ․․․
Ապօրինի արդյունահանման խոշոր վնասները Սիսում
Ըստ ստուգման արդյունքների` ընկերությունը չէր վճարել թույլտվության իրավունքի…
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կմնան ազատության մեջ. նրանց ազատ արձակելու որոշման դեմ դատախազի բողոքը մերժվել է
ՀՅԴ երիտասարդ գործիչներ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ…
Գայթակղությանը չի դիմացել. Մտել է համագյուղացու տուն ու գողացել խմիչքի հավաքածուն
Արթիկի ոստիկաններն արագ բացահայտեցին բնակարանային գողությունը...
Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում տեղի չի ունեցել. հայտարարություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով մամուլի հրապարակումներն այն...
Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի...
Ամենաշատ