News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ուրբաթ Ռուսաստանը եւ Թուրքիան կսկսեն համատեղ պարեկել սիրիական Իդլիբի տարածքները, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։

Նախարարը նշել է, որ Թուրքիան կպարեկի ապառազմականացված գոտին, իսկ Ռուսաստանը՝ լիցքաթափման գոտու արտաքին պարագիծը։ Նրա խոսքով՝ համատեղ պարեկումը կարեւոր է հրադադարի ռեժիմի պահպանման եւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում կայունության ապահովման տեսակետից։

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Անկարան Բաշար Ասադի ռեժիմի հետ կապեր չի պահպանում։ Բանակցությունները վարվում են բացառապես Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Իրանի հետ։

«Անկարայի հիմնական դժգոհությունը Բաշար Ասադի ռեժիմից կապված է Իդլիբում հրադադարի խախտման հետ։ Թուրքիան սպասում է, որ Ասադի կողմնակիցները հետեւեն հրադադարին, եւ Մոսկվան սիրիական ռեժիմից փորձում է հասնել գնդակոծությունների դադարեցման Սիրիայի հյուսիս-արեւմուտքում»,- ասել է նախարարը։

Իդլիբի նահանգում ապառազմականացված գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք է բերվել  Սոչիում սեպտեմբերին։ Պայմանների համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի կես զինված խմբավորումները եւ սիրիական բանակը պետք է դուրս բերեն նշված շրջանից ծանր սպառազինությունը, այնուհետեւ նախատեսվում է սկսել ռուս-թուրքական պարեկում սահմանազատիչ գծում եւ Հալեպ-Լաթաքիա եւ Հալեպ-Համա մայրուղիների բացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ