News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի կառավարությունը կթեթեւացնի վիզային ռեժիմը օտարերկրյա հյուրերի համար՝ թագավորության տնտեսության եւ ոչ կրոնական տուրիզմի զարգացման միջոցառումների շրջանակում։ Փորձագետների կանխատեսմամբ՝ դա տեղի կունենա 2019 թվականի վերջին։ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն ասել են, որ վիզան կարելի է ձեւակերպել ինտերնետում, մի քանի րոպեում։ Հետո այն էլեկտրոնային փոստով կուղարկվի 24 ժամվա ընթացքում։ Դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու կարիք չի լինի, տեղեկացնում է Turizm-ը։

Սաուդյան Արաբիան երկար ժամանակ համարվում էր ամենափակ երկրներից մեկը զբոսաշրջիկների համար։ Գործող համակարգը թույլ կտա վիզա ստանալ միայն երկու շաբաթով՝ գործարարների եւ ուխտագնացների համար, որոնք Մեքքա եւ Մեդինա են գալիս աշխարհի բոլոր ծայրերից։ Սպասվում է, որ էլեկտրոնային փաստաթղթեր մտցնելը կխթանի զբոսաշրջիկների հոսքեր, իսկ դա իր հերթին կամրապնդի Սաուդյան Արաբիայի տնտեսությունը։ Նման վիզաներ կարող են ստանալ օտարերկրյա հյուրերը, ովքեր ցանկանում են թագավորությունում այցելել մարզական միջոցառումների եւ համերգների։

Ինչպես գրում է Al-Arabiya-ն, Սաուդյան Արաբիայում միայն 2018-ին են կինոթատրոններ բացվել։ Դրան հաջորդել է երաժշտական համերգների եւ միջազգային մարզական միջոցառումների կազմակերպումը։ Դրանց թվում են Formula E Prix մրցավազքերը։ Մշակման փուլում են մի շարք այլ միջոցառումներ։ Դրանց թվում է Ամաալա քաղաքի բացումը, որը դառնալու է շքեղ հանգստավայր Սաուդյան Արաբիայի հյուսիսարեւմտյան ափին։ Կստեղծվի Քիդիա զվարճանքների պարկը Էր Ռիադից մեկ ժամ հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ այն կկարողանա ներգրավել տարեկան 1,5 մլն օտարերկրացի հյուրի։ Պարկի բացումը նախատեսված է 2022 թվականին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ