News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի դեսպանատան հաղորդագրությունը 1000 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամի թողարկման մասին համացանցի իրանցի օգտատերերի շրջանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, փոխանցում է RG-ն: 

Դիվանագիտական ներկայացուցչությունն իր Twitter-յան էջում ներկայացնելով մարտի 13-ին նախատեսված նոր թղթադրամի շրջանառության մեջ մտնելը՝ հայտնել է, որ այն կդառնա «աշխարհում ամենաարժեքավորը, որի արժեքը համարժեք է իրանական 130 մլն ռիալին»:

«Այդպիսի մեկ թղթադրամով դուք կկարողանաք գնել 33 կգ պիստակ, ձեռք բերել մետրոյով 13 հազար ուղեւորության տոմս, ինչպես նաեւ գնել 2 կգ իրանական քրքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սակայն իրանցիներից շատերը վիրավորական են համարել շվեյցարացի դիվանագետների համեմատությունը իրենց ազգային արժույթի եւ իրանական ռիալի միջեւ: IRNA գործակալությունը նշում է, որ համացանցի օգտատերերը նման համեմատություններն անտեղի են համարել՝ հաշվի առնելով, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ճնշման տակ եւ նրա տնտեսությունը թուլացած է:

«Իրանի ներկայիս տնտեսական վիճակում մենք կարեկցություն ենք ակնկալում, այլ ոչ թե մեր ծանր վիճակի մասին հիշեցում»,- գրել է իրանցի քննադատներից մեկը:

Շվեյցարիայի դեսպանատունը ստիպված էր արդարանալ իր սկանդալային գրառման համար: Դիվանագետները հստակեցրել են, որ չէին պատրաստվում որեւէ մեկին վիրավորել, այլ միայն ցանկացել են ցույց տալ, թե 1000 շվեյցարական ֆրանկով ինչ կարելի է ձեռք բերել:

«Եթե համանման համեմատություն անցկացնենք Շվեյցարիայի հետ, ապա 1000 ֆրանկով մեզ մոտ կարելի է գնել 150 կգ շվեյցարական շոկոլադ կամ 60 կգ շվեյցարական պանիր: Իրականում խոսքը միայն մթերքների արժեքի մասին էր»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ