News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հարկային այս օրենսգիրքը, անգամ եթե փոփոխությունների ենթարկվի, գրվել է նախկին ժամանակների փիլիսոփայությամբ, նախկին ժամանակների շահերի բախման շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես հարկային օրենսգիրքը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի, ոչ թե որոշ դրույթներ փոխվեն. «Հիմա Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում խոսվում է եկամտային հարկի համահարթեցման, գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ կիրառելու, տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը հարկերից ազատելու մասին: Մինչդեռ մեզ պետք են այնպիսի հարկային փոփոխություններ, որոնք կխթանեն ներդրումների երկրում եւ կնպաստեն արտադրությունների զարգացմանը»:

Մակարյանը նշեց, որ Հայաստանում շատ լուրջ խնդիր է այն, որ անընդհատ օրենսդրությունը փոխվում է. «Մենք անընդհատ փոփոխում ենք օրենսդրությունը, կամ եթե այդ պահին չենք փոխում, միեւնույն է, փոփոխության տրամադրությունն իշխում է:

Ինչ վերաբերում է մինչեւ 24 մլն դրամի շրջանառությունը հարկերից ազատելուն, ապա մի կողմից նվազեցում է տեղի ունենում, մյուս կողմից ակցիզային հարկերի բարձրացումով ֆիսկալ խնդիրները լուծում են: Այսինքն այդ կորցրած գումարները փոխհատուցում են:

Համահարթ եկամտային հարկ սահմանելուց էլ օգտվելու են բարձր եկամուտ ունեցողները, որոնք 36 տոկոս հարկման դաշտից անցնում են 23 տոկոսի, որոնք աշխատուժի 1 տոկոսից էլ քիչ են: Հայաստանի աշխատուժի 65 տոկոսը մինչեւ 150 հազար դրամ է ստանում, իսկ եկամտային հարկի փոփոխությունը նրանց վրա, ըստ էության, դրական իմաստով չի ազդելու: Այսինքն այնպես չէ, որ պետությունն իր ֆիսկալ շահերը չի պաշտպանում, լավ էլ կարողանում է վարպետորեն պաշտպանել իր շահերը: Մի տեղ հայտարարում է, որ հրաժարվում է հարկերից, մյուս տեղում չի հայտարարում, որ ակցիզային հարկի բարձրացման պատճառով ինքը որքան լրացուցիչ եկամուտներ է ստանում»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ մեզ մոտ հարկային դիվերսիֆիկացիան ծանրաբեռնված է, որովհետեւ մի կողմից ունենք միկրոբիզնես, որը չի հարկվում, ունենք շրջանառության հարկով աշխատող եւ ավելացված արժեքի հարկով աշխատող բիզնեսներ, եւ նրանց միջեւ կապը շատ հաճախ չի խթանվում. «Պետք է օրենքները կանոնակարգեն խոշոր առեւտրային ցանցերի եւ փոքր բիզնեսի միջեւ համագործակցությունը, որ տարբեր հարկային համակարգերի պատճառով դժվարություններ չունենան: Կամ օրենսգիրքը պետք է գործարար միջավայրն այնպես խթանի, որ բիզնեսները հասունանան, ոչ թե միշտ մնան միկրո մակարդակում: Որ գործարարները չմտածեն՝ հանկարծ շեմը չանցնենք ու չհայտնվենք ավելի ծանր հարկման դաշտում: Հարկային օրենսդրությունը պետք է այնպիսին լինի, որ գործարարին ձեռնտու լինի ավելի մեծացնելու իր բիզնեսը: Դրա համար կարծում ենք, որ հարկային օրենսգիրքը դեռ պետք է արմատակական փոփոխության ենթարկվի: Հարկային այս օրենսգիրքը գրվել է նախկին ժամանակների փիլիսոփայությամբ, նախկին ժամանակների շահերի բախման շրջանակներում: Նաեւ այդ օրենսգիրքը նպատակ է ունեցել այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ կարողանան վերահսկել, շահերի բախման գործիքն օգտագործել: Հիմա Հարկային օրենսգիրքը պետք է իր մտածելակերպով ազատականացվի»,-իր խոսքն ամփոփեց Գագիկ Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ