News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ներդրումներ Հայաստան բերելու համար իրական հիմքեր են պետք, իսկ հայտարարությունները, անգամ ամենաշքեղ, ամենատիեզերական հայտարարությունները ցանկացած ներդրողի համար ծիծաղելի կարող է լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պտգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, ներդրումների համար ինստիտուցիոնալ, իրավական կուռ հիմքեր են պետք եւ ընդգծված պետական երաշխիքներ. «Այդ բոլորի բացակայության պարագայում ցանկացած տիպի սրտաճմլիկ հայտարարություն չի կարող խաբել ցանկացած ներդրողի, լինի հայրենական, թե օտարերկրյա:

Ներդրումը առնչվում է դժվար կառավարելի ռիսկերի հետ: Ներդրողները, որոնք ակնկալում են շահույթի ստացում ժամանակային առումով ավելի ուշ, նրանց առջեւ կանգնած են շատ մեծ ռիսկեր: Այդ ռիսկերը օրենսդրաիրավական են, նաեւ պետք է լինի նորմալ դատաիրավական համակարգ, պետական երաշխիքներ: Այդ բոլոր հիմքերը պետք է լինեն ընդգծված ու պարտադիր:

Աշխարհի ամենատարբեր երկրներում, որտեղ ներդրումային գործունեությունը գտնվում է չափազանց բարձր մակարդակում, միանգամից կարելի է այնտեղից օրինակ վերցրել ու տեսնել, թե ինչ հիմքերի վրա է կառուցվում ներդրումային գործունեությունը»,-հայտարարեց Բոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ