News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեզ համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման հեռանկարին:

«Չէի ցանկանա կիրակի օրով խաթարել ձեր հանգիստը, բայց երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունը ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։

Այս սկզբունքները ձևակերպվել են 2007-09 թ,, և արտահայտել են այն ժամանակվա պատկերացումները հակամարտության կարգավորման "փոխզիջումային" մեխանիզմի վերաբերյալ, նրանք ի սկզբանե ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, և Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում և որոշում հանրաքվերի միջոցով, որի վրա կարող են ազդել նաև վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեզ համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով։

Հայկական նոր իշխանությունը այս սկզբունքները ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրված են ի նպաստ Ադրբեջանի, և որ դրանց հիման վրա հնարավոր չէ Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները, և հանդես գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանությունը գերադասում էր ժամանակ ձգել՝ սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձավ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանությունը հանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգություն թողելով նրանց Մադրիդյան սկզբունքները։

Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։

Լուծումը այսօր միարժեք չէ։ Պետք է մասնակցել բանակցություններին, հընթացս փորձելով ազդել կարգավորման սկզբունքների վրա, և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։ Միևնույն ժամանակ, նույն միջնորդ կողմերի հետ պետք է վերականգնել երկկողմանի հարաբերությունները, որոնք զգալիորեն տուժել են վերջին մեկ տարվա ընթացքում, դա նոր իշխանության մեծագույն ձախողումն է։ Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրույթուն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա կխուսափենք այդ պատերազմից, և ի վերջո, գուցե բազում տարիներ հետո միայն, կստանանք այն խաղաղությունը, որին արժանի է հաղթանակած ազգը»,- գրել է նա։

Նշենք, որ երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ