News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջիկները չափազանց անհոգ են ջրի մոտ, հանգիստ՝ արձակուրդի ժամանակ, եւ այդ պատճառով խորտակվելու վտանգը նրանց համար ավելի բարձր է, քան, օրինակ, տեղաբնակների մոտ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն՝ հղում կատարելով The Conversation-ին:

Վինդզորի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները վկայում են, որ ճանապարհորդների մեծամասնությունը համարում է, որ հանգստավայրերն ու լողափերը տեղակայված են լողալու համար անվտանգ գոտիներին կից: Այդ զգացողությունն ուժգնանում է, երբ այնտեղ ծառուղիները խնամված են եւ փակցված են գովազդային պաստառներ: Ճանապարհորդները հակված են նաեւ համարել, որ զբոսավարները գիտեն՝ վտանգավոր է արդյոք լողափը եւ արժե արդյոք այնտեղ լողալ:

Սակայն դա միշտ չէ այդպես, այդ պատճառով զբոսաշրջիկների համար ծովում լողալիս զոհվելու վտանգն ավելի բարձր է, քան տեղաբնակների մոտ: Որպես կանոն, ճանապարհորդները ծանոթ չեն լողափերին եւ վտանգներին, որոնք նրանց սպասվում են այս կամ այն ջրերում՝ կապված հոսաքնի կամ ալիքների հետ:

Այդ գիտելիքների պակասը կրկնապատկվում է լեզվական պատնեշի, լողալու ունակության մեջ չափազանց մեծ ինքնավստահության եւ մեծ քանակությամբ գարեջուր օգտագործելու պատճառով:

Երբեմն զբոսաշրջիկները պարզապես չեն մտածում անվտանգության մասին, քանի որ լողափերն առաջարկում են բազմաթիվ ժամանցային տարբերակներ եւ գայթակղություններ՝ ոգելից խմիչքներ, հետաքրքիր խանութներ, խաղեր եւ հուշանվերներով կրպակներ, իսկ շրջապատող բազմաթիվ մարդիկ թույլ են տալիս մտածել, որ ջուրը վտանգավոր չէ:

Մինչդեռ մի շարք հայտնի լողափերում չկան փրկարարներ կամ վտանգավոր ալիքների, մակընթացության, շնաձկների ու մեդուզաների եւ այլ ծովային բնակիչների, ինչպես նաեւ հետահար հոսանքների մասին ազդանշանային համակարգեր: Խուճապահար մարդիկ ի վիճակի չեն գնահատել իրավիճակը եւ ափ վերադառնալ: Հաճախ, հայտնվելով հետահար հոսանքներում, որոնք կարող են տանել լողորդների ափից հեռու, վախեցած սկսնակները սխալմամբ սկսում են լողալ հոսանքին հակառակ, այլ ոչ ափի երկայնքով, եւ զուր վատնում են իրենց ուժերը՝ մնալով նույն տեղում:

Անգամ եթե մարդիկ տեղյակ են հետահար հոսանքների եւ մյուս վտանգների մասին, նրանք կարող են սխալ որոշումներ ընդունել՝ հենվելով հասակակիցների կամ ընկերների վարքագծի վրա: Ընդ որում՝ լողալու կամ չլողալու վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու զբոսաշրջիկների շանսերը երեք անգամ պակաս են, քան տեղաբնակների շրջանում, նշում են գիտնականները:

Հանգստացողները պետք է իրազեկված լինեն, որ անգամ հայտնի զբոսաշրջային վայրերում լողափերը կարող են վտանգ ներկայացնել, պնդում են գիտնականները: Այդ պատճառով ավելի լավ է լողալ այն վայրերում, որտեղ կան փրկարարներ: Լողափի հասանելիությունը, գեղեցկությունը, հանրաճանաչությունն ու հանգստավայրին մոտ գտնվելը դեռևս անվտանգության երաշխիք չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ