News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սմբատ Այվազյանը ոչ միայն ազատամարտիկ էր, ոչ միայն հայրենիքի զինվոր էր, այլ նաեւ պետական, քաղաքական մարդ էր: Այս մասին այսօր` մարտի 10-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը` հիշելով իր մարտական ընկերոջը:

«Ի տարբերություն այստեղ ներկա հարյուրավոր ազատամարտի մասնակիցների, ինքը չէր մնացել միայն ազատամարտիկ եւ Սմբատը նաեւ պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցավ, որպես ԱԺ պատգամավոր, երկրապահ խմբի ղեկավար, նախարար եւ այլն: Մի կարեւոր հատկանիշ եւս, որ Սմբատը երբեք չէր կոտրվում, չէր ընկճվում, ես Սմբատի հետ մեկուսարան եւ բանտ եմ անցել, Սմբատը մեկուսարանում նույնիսկ կենսախինդ էր, ուրախ էր, հպարտ էր այնպես, ինչպես` դրսում: Եւ այդ մեկուսարանային պայմանները, ապօրինի եւ հանիրավի մեղադրանքները, դատական ակտը Սմբատին որւեէ չափով չէր ընկճել, չէր կոտրել: Ցավոք, որ նա գնաց այդպիսի անհեթեթ պատճառով, այդպիսի հիվանդությամբ, ինքը վաղաժամ գնաց մեր շարքերից, էսօր էլ նրա պակասը մեր ժողովուրդն ու պետությունը զգում է»,- ասաց նա:

Նշենք, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանն այսօր կդառնար 60 տարեկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ