News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Այլ կարծիք լինել չի կարող: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ կան մի քանի կետեր, որոնք մտահոգություն են հարուցում: «Մասնավորապես՝ այն, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները երկրորդ պլան են մղվում: Մեր կուսակցությունը բազմիցս արտահայտել է այս հարցում իր տեսակետը, եւ կարծում եմ, որ այս դեպքում միայն այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը Ադրբեջանում մեծ ոգեւորվածությամբ ու խանդավառությամբ են ընդունել, արդեն շատ բանի մասին է վկայում»,- նշեց պատգամավորը:

Տոնոյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի կոշտ դիրքորոշումը եւ Ղարաբաղին ուղղված ռազմական գործողությունների վերսկսման անվերջանալի սպառնալիքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անընդունելի է, հատկապես հայկական կողմից զիջումների մասը:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լուծվել առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ