News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպացիների միայն 39 տոկոսն է նստած աշխատում, հայտնում է եվրոպական վիճակագրական վարչություն Եվրաստատը: Նրանք հիմնականում գրասենյակային աշխատողներն են եւ վարորդները, փոխանցում է «Եվրապուլսը»:

Եվս 30 տոկոսը աշխատանքային օրն անցկացնում է շարժման մեջ՝ մատուցողները, խոհարարները, սանտեխնիկները, մեխանիկները, 20 տոկոսը աշխատավայրում հիմնականում կանգնած է (օրինակ՝ ուսուցիչները եւ վաճառողները) եւ 12 տոկոսը վաստակում է ծանր ֆիզիկական աշխատանքով, նրանց թվում են բեռնակիրները եւ բանվորները:

Եվրամիության 3 երկրում մարդկանց կեսից ավելին նստած է աշխատում. Նիդեռլանդներում՝ 55 տոկոսը, Գերմանիայում՝ 54 տոկոսը եւ Լյուքսեմբուրգում 52 տոկոսը: Բժիշկները նշում են, որ նստած աշխատանքը հաճախ բերում է քիչ շարժունակ կենսակերպի, ինչի հետեւանքով մարդու մոտ տարբեր հիվանդություններ են զարգանում՝ 2-րդ տիպի դիաբետից եւ սիրտ-անոթային հիվանդություններից մինչեւ դեմենցիա եւ կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղ: Միջազգային հետազոտության տվյալներով՝ Եվրամիությունում մեծահասակների 23 տոկոսը անբավարար է շարժվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ