News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Tesla ընկերությունը որոշում է ընդունել իր բոլոր էլեկտրամոբիլների գները միջինը 3 տոկոսով բարձրացնելու մասին՝ բացառությամբ բազային լրակազմով Model 3-ի: Այս մասին ավտոարտադրողը հայտնել է իր կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Tesla-ն ստիպված կլինի ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների գները մոտ 3 տոկոսով բարձրացնել, որովհետեւ մենք ավելի քիչ թվով ավտոխանութներ կփակենք, քան ծրագրել էինք»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Tesla-ն փետրվարի վերջին հայտարարել էր իր ավտոխանութների մեծամասնությունից հրաժարվելու եւ առցանց վաճառքի անցնելու մտադրության մասին, որպեսզի բազային լրակազմով Model 3-ի արժեքը նվազեցնի մինչեւ 35 հազար դոլար: «Սակայն վերլուծության արդյունքում, որը վերջին 2 շաբաթում անցկացվել է մեր սրահներից յուրաքանչյուրում, մենք եկանք այն եզրակացության, որ դեռ էլի մի քանի ամսվա կարիք կունենանք մտահղացման իրականացման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելին՝ ենթադրվում է, որ ծրագրերը կուղղվեն: «Արդեն փակված մի քանի խանութներ կրկին կբացվեն»,- հավելել են ընկերությունից:

Tesla-ն հիմա Model 3 եւ Model S սեդաններ է արտադրում, ինչպես նաեւ Model X քրոսովեր: Model 3-ը բազային լրակազմով կառաջարկվի 35 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nissan ընկերությունն աշխարհում առաջին էլեկտրոմոբիլն է ներկայացրել, որը հաշվում է ուղեղի իմպուլսները
Այն իրական աշխարհը միացնում է վիրտուալի հետ եւ հաշվում ուղեղի ազդանշանները, որպեսզի օգնի վարորդին...
Պրակտիկ եւ նրբագեղ. Նոր Bentley Flying Spur-ն ունիվերսալ է դարձել
Քրոսովերները ողջ աշխարհում մեծ հայտնիություն են վայելում...
Հոլանդացի վարպետը ավտոմեքենա է կառուցել, որը կառավարվում է գամակից
Նախագծի հիմքում դրված է հին Suzuki-ն՝ ավտոմատ փոխանցման տուփով…
Aston Martin-ը սկսել է առաջին քրոսովերի թողարկումը
Aston Martin DBX քրոսովերը կբացահայտվի 2019-ի վերջին...
ԵՄ-ում օրենք են ընդունել, որը էլեկտրամոբիլներին պարտավորեցնում է ընթանալիս ձայներ արձակել
Ձայները պետք է փոխվեն՝ արագությունից կախված. էլեկտրամոբիլը որքան արագ է ընթանում, այնքան բարձր է ազդանշանը…
Bentley-ն ներկայացրել է նոր Flying Spur-ը
Նոր Flying Spur-ը կառուցված է MSB մոդուլային հարթակի վրա: Այդ շասսին օգտագործում են նաեւ Porsche Panamera-ն եւ Bentley Continental GT-ը ...