News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կառավարության կառուցվածքի բարեփոխման նախագծով առաջարկվում  է վարչապետի աշխատակազմը 600-ից մինչեւ 750 մարդ դարձնել: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԼՀ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում, նրա խոսքով, նշվում է, որ հետագայում վարչապետի աշխատակազմը նորից կրճատման կենթարկվի:

 «Ինչի համար է դա ընդհանրապես արվում: Ես չեմ հասկանում: Ինքներդ նայեք օրենքի նախագիծը, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ամեն դեպքում, մենք այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգանք», - նշեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ