NASA-ն հոլովակ է ներկայացրել, որում ձայնագրված է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակումների լուսանկարները, որոնք Hubble աստղադիտակը կատարել է Wide Field Camera 3 խցիկով: Յուրաքանչյուր տարրին տրվել է սեփական ձայն: Աստղերը եւ հավաք գալակտիկանները ստացել են կարճ եւ հստակ տոներ, իսկ գալարաձեւ գալակտիկաները՝ փոփոխվող բարձրությամբ երկար ձայներ: «Հնարավոր է՝ սա երաժշտության ամենաարտասովոր տեսակն է, որը որեւիցե տեղ լսել եք»,- նշել են NASA-ից: