News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զորավարժությունները ոչ մի կերպ աննախադեպ չեն։ Այս մասին այսօր՝ մարտի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ռազմական փորձագետ Վովա Վարդանովը:

Այս զորավարժությունները ոչ մի կերպ աննախադեպ չեն. մենք ավելի մեծ զորավարժությունների ականատեսն ենք եղել։ Տարբերվում են միայն տեխնիկական միջոցներով, որոնք առաջներում չեն ունեցել, հիմա ունեն»,- նշեց նա:

Փորձագետը մանրամասնեց, որ նոր զինտեխնիկա ասելով նկատի ունեն բելառուսական «Պոլոնեզը». «Պոլոնեզը նոր են գնել Բելառուսից, քանի որ նոր են գնել, նոր են օգտագործում ռազմական վարժանքների ժամանակ: Աննախադեպ ոչ մի բան չեմ տեսնում, նույն հարձակողական սցենարն է, որի համաձայն նոր դիրքեր են վերցնում, ու այս ընթացքում մեր հակահարվածը կանգնեցնում են ու կրկին նոր դիրքեր վերցնում: Այդպիսի մի սցենար է, որն իրական պատերազմական կիրառության մեջ է եղել 2016 թվականի ապրիլին»։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, սակայն, պնդեց՝ այս զորավարժությունները աննախադեպ են, եւ «եթե հաշվի առնենք աշխարհաքաղաքական իրադրությունը, կտեսնենք, որ դրանք պատահական չեն անցկացվում».  «Հիմա ադրբեջանական հաշվարկների առաջ ավելի բարդ խնդիր է դրված, քանի որ թիրախները ոչ թե կոորդինատներով գտնում են, այլ իրենք հայտնաբերում, իրենք էլ խոցում են։ Նրանք արդեն կարողանում են 200 կիլոմետրից թիրախ խոցել 30 մետր ճշգրտությամբ։ Զորավարժարաններում խոցված թիրախները ստեղծված են հայկական դիրքերի կրկնօրինակման տարբերակով»։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս ասել է, որ 2019 թվականն աննախադեպ է լինելու: Զինտեխնիկայի այս քանակի օգտագործումը շատ բանի մասին է վկայում, բոլորս գիտենք, որ նախատեսվում է Ալիեւ-Փաշինյան հանդիպում, այս զորավարժություններն ու այսքան տեխնիկայի օգտագործումն արվում է հայկական կողմի վրա ուժեղ ճնշում գործադրելու համար: Յուրաքանչյուր զորավարժություն ընկալվում է որպես պատերազմ։ Ես կարծում եմ՝ սրացումներ են նախատեսվում թե´ բանակցային սեղանի շուրջ, թե´ մարտի դաշտում»,– ասաց Վան Համբարձումյանը։

Վովա Վարդանովը վստահեցրեց՝ անցած տարի էլ է երեք անգամ զորավարժություն արել Ադրբեջանը, նաեւ չհայտարարված զորավարժություններ. «Նրանք մեզ մշտական լարվածության մեջ են պահում։ Մենք, թուրքին որպես ուսուցիչ ունենալով, վատ աշակերտ ենք: Թուրքը, ԵԱՀԿ-ն մեզ ասում են պատրաստվեք, ճնշում են մեզ, ասում՝ պատրաստվեք եւ ձեզ համար ամեն ինչ լավ կլինի, նախկինի նման չի լինի, բայց մենք չենք պատրաստվում։ Մենք հիմար աշակերտ ենք»։ Նա նաեւ հավելեց՝ հնարավոր պատերազմից գլխավոր պաշտպանությունը պրաֆիլակտիկ աշխատանքներն են՝ հետախուզություն, հետախուզադիվերսիոն գործողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ