News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտի 12-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում  մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  լրատվական ծառայությունից։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Նրանց կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ և ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ, բուլղարացի դիստրիբյուտորներին և ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ GSP+ համաձայնագիր ունի և հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով», - իր խոսքում նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները,  իսկ Invest Bulgaria գործակալության մարքետինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրևան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։ 

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ