News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը երեքշաբթի հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ-ի համալիր բարեփոխումների վերաբերյալ ծրագրերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Կան նաեւ այնպիսի առաջարկներ, որոնք մենք մերժում ենք», - ասել է նա` նշելով, որ Մակրոնի գաղափարների մի մասն «ուտոպիստական են», իսկ մյուսները՝ «վտանգավոր»:

Մասնավորապես, Կուրցը նշել է, որ Եվրամիությունում նույն աշխատատեղում նույն աշխատավարձը ունենալու գաղափարը ինքնին լավն է, բայց դա «գրեթե անհնար» կլինի կյանքի կոչել, հաշվի առնելով ԵՄ տարբեր երկրներում կյանքի արժեքի եւ կենսական ստանդարտների միջեւ տարբերությունները:

Ավելի վաղ՝ մարտին Մակրոնը նախաձեռնությամբ էր հանդես եկել, որը նվիրված է ԵՄ տարբեր ոլորտներում բարեփոխումներին:

«Մենք պետք է  բարեփոխենք մրցակցության մեր քաղաքականությունը, վերակառուցենք մեր առեւրային քաղաքականությունը. ենթարկել արդյոք պատժամիջոցների, թե արգելել Եվրոպայում այն ընկերություններին, որոնք վնասում են  մեր ռազմավարական շահերին եւ հիմնարար արժեքներին, ինչպիսիք են շրջակա միջավայրի նորմերը, տվյալների պաշտպանությունը եւ  հարկերի արդար վճարումը, ինչպես նաեւ ռազմավարական արդյունաբերությունում եւ մեր պետական շուկաներում  ապահովել եվրոպական արտոնությունները, ինչպես անում են մեր չինացի կամ ամերիկացի մրցակիցները», - ասել էր նա:

Նրա նախաձեռնությամբ նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել Շենգեն գոտու սահմանների վերահսկման համակարգում, գերատեսչությունների ստեղծում, որոնք ուղղված կլինեն ԵՄ ընտրական գործընթացներում եւ այլ ոլորտներում արտաքին միջամտության կանխմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ