News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանն այսօր՝ մարտի 12–ին, ներկա էր գործարար Սիլվա Համբարձումյանը։

Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Սիլվա Համբարձումյանը, որը վստահեցնում է՝ տարիներ առաջ 14 մլն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին, հայտարարեց, որ դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է, ուստի առարկում է բերված բողոքի դեմ:

«Ես եմ դիմել գլխավոր դատախազին, որ այս գործը վերաբացվի։ Ուզում եմ, որ գործը ճիշտ քննվի: Ես թղթեր ունեի ու դիմեցի դատախազին, որ գործը բացվի»,- ասաց գործարարը։

Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունից հետո քննիչը միջնորդեց, որ նիստն ընթանա դռնփակ կարգով՝ նախաքննության շահերից ելնելով: Միջնորդությանը միացավ նաև մեղադրողը, իսկ Արամ Հարությունյանի պաշտպաններն առարկեցին։ Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ գործը վերաբացելու համար նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմին ժամանակ տրամադրելով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26–ին։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ