News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգությոն խորհուրդները համատեղ նիստ են արել՝ հակամարտության կարգավորման այս փուլի շուրջ ընդհանուր մոտեցում ձեւավորելու համար։ Բանակցային գործընթացում Արցախի ներգրավածության հարցը վարչապետ Փաշինյանը փաստացի թողել է ուժի մեջ՝ ընդգծելով, որ այն ոչ քմահաճույք է, ոչ նախապայման, այլ պարզ լեգիտիմության հարց։ Իսկ հանախագահների առաջ քաշած սկզբունքների վերաբերյալ, նրա խոսքով, հստակություն է պետք, արդյոք Հայաստանը ընդունում է դրանք որպես բանակցությունների հիմք, եւ ում է տրված այդ սկզբունքները մեկնաբանելու իրավունքը։

Այս համատեղ նիստը նախագահ Բակո Սահակյանը համարել է համազգային օրակարգի ձեւավորմանն ուղղված քայլ, իսկ գլխավոր խնդիրը, ասել է, Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։

Անվտանգության խորհուրդների նիստին չէր մասնակցում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա  հրավիրվել էր երեկ ուշ երեկոյան, բայց տեխնիկական պատճառներով չի մասնակցել․ պարզաբանել են նախագահի աշխատակազմից։

Հայաստանի զինված ուժերի ավիացիայի նոր պետ է նշանակվել։ Գագիկ Ասլանյանը այդ պաշտոնում փոխարինել է Ավետիք Մուրադյանին։ Նախագահը վարչապետի առաջարկով այս փոփոխությունը հաստատող հրամանագրեր է ստորագրել։

Ցավալի լուր բանակից։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր՝ ժամը 06.50-ին, մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Նրան սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը:

Ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունն աննախադեպ է առնվազն նոր զինատեսակներով։ Փորձագետները վերլուծել են դրա ռիսկերը, նկատել, որ այս սցենարում ավելի բարդ խնդիրներ են առաջադրված։ Նրանք սրացումներ են կանխատեսում թե´ բանակցային սեղանի շուրջ, թե´ առաջնագծում։

Ավշարում ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, քանի դեռ տնօրենը Հերմինե Անդրեասյանն է։ Բողոքին միացել են նաեւ ուսուցիչները։ Նրանք դասադուլ եւ գործադուլ են անում՝ տնօրենի հրաժարականի պահանջով։ Դժգոհում են, որ նա փորձել է անհիմն ազատել փոխտնօրենին եւ արհամարհանքով է վերաբերվում ուսուցիչներին ։ Տիկին Անդրեասյանը, որ մի շաբաթ է, ինչ ընտրվել է տնօրեն, շուտով գուցե չաշխատի․ NEWS.am-ին փոխանցեցին, որ նա որոշել է հրաժարականի դիմում գրել ։

Հեկտարներ սեփականաշնորհած գյուղապետից Զարթոնքում դժգոհ են։ Գյուղացիները պահանջում են հանրապետական գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, որ 23 տարի այդ աթոռին է։ NEWS.am-ին նրանք պատմեցին, որ ընտրովի սեփականաշնորհում է արվել, եւ իրենց հաշվին՝ գյուղապետը, նրա եղբայրն ու ազգականները դարձել են մեծ հողատերեր։

Այսօր, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ոստիկանությանն ահազանգել են, որ Մաշտոցի 10 շենքի բակում  տղամարդու դի կա․ պարզվել է՝ մահացածը Արտավազդ Սիմոնյանն է, մասնագիտությամբ շինարար։ Նա 3-րդ հարկի բնակարաններից մեկում  շինարարական աշխատանք կատարելիս ընկել է պատուհանից եւ տեղում մահացել։

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր կազմել է 488 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը 644, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ:

Մարտի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +15+17։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ