News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

Օգտատերերը կկրեն գլխարկի նմանվող մի սարք, որը կկարողանա հաշվարկել նրանց ուղեղի ակտիվությունը, ըստ էության՝ կկարդա մտքերը։ Այսպիսին է Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի մտահղացումը՝ հայտնում է Americaru-ն։

Facebook-ը մշակում է մի տեխնոլոգիա, որը կարող է թույլ տալ մտքեր կարդալ։ Ցուկերբերգը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ընկերությունը հետազոտում «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ» սարքը Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ջոնաթան Զիթրեյնին տված հարցազրույցում։

Մոտ ապագայում այդ համակարգը թույլ կտա օգտատերերին փոխգործակցել վիրտուալ իրականության համակարգերի հետ՝ օգտագործելով միայն իր ուղեղը՝ ոչ մի ստեղնաշար, սենսորային էկրան կամ ձեռքերի ժեստ չի պահանջվի։ Ցուկերբերգն այդ սխեման անվանել է «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ», քանի որ երկու ծայրակետերի միջեւ միջնորդ չի լինելու։

Հայեցակարգը, ենթադրում է Ցուկերբերգը, թույլ կտա օգտատերերին տեխաշարժվել մենյուով, վիրտուալ իրականության մեջ տեղաշարժել օբյեկտները կամ նույնիսկ մտքերի միջոցով բառ ներդնել։ «Օգտատերերը կկրեն սարք, որը նման կլինի բաղնիքի գլխարկի եւ ընդունակ կլինի որսալ արյան հոսքը, գլխուղեղի ակտիվությունը եւ մտքերը»,- բացատրել է Ցուկերբերգը։ Նրա խոսքերով, մտքեր կարդացող սարքը զգալիորեն կհեշտացնի տեխնոլոգիաների հետ մարդկանց փոխգործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորվեգիայում էլեկտրամոբիլների համար անլար լիցքավորիչներ կհայտնվեն
Ծրագրվում է, որ սկսած 2023 թվականից՝ Օսլոյում այլեւս ածխաթթու գազ չի արտանետվի․․․
Mozilla-ն iPad-ի համար Firefox-ի հատուկ տարբերակ է թողարկել
Ընկերությունում հավելել են, թե հիանալի հասկանում են, որ iPad-ը միայն iPhone-ի մեծ տարբերակը չէ․․․
Huawei-ի թոփ-մենեջերի մոտ ձերբակալելիս MacBook, iPhone եւ iPad են գտել
Huawei-ի MateBook X Pro-ն ներկայում լավագույնն է ճանաչված․․․
Չարամիտները կարող են իմանալ ցանկացած սմարթֆոնի գաղտնաբառը. գիտնականներ
Պարզվել է, որ բջջային սարքի էկրանին, որի վրայով մատներն անցել են գաղտնաբառը նշելու համար, ջերմային հետք է մնում…
Microsoft-ը կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի գործարկումն ու թարմացումը
Microsoft-ը խորհուրդ է տալիս մինչեւ 2020թ․ հունվարն անցնել նոր Windows 10 օպերացիոն համակարգին․․․
ԵՏՄ անդամ երկրներում ռոումինգի սակագները կարող են հասցվել զրոյի. ՏՄՊՊՀ
Ռոումինգ ծառայության գինը կարող է զրոյացվել...
Ամենաշատ