News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ մարտի 13–ին, հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նա պատմեց, որ գնդի վրա հարձակման մասին տեղեկացվել է 2016թ.–ի հուլիսի 17–ին լուսադեմին, որից հետո անմիջապես մեկնել է այնտեղ։

«Երբ մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, իմացա, որ զինված հարձակում է եղել եւ այդ մարդիկ ներսում են։ Հետո տեսել եմ Մարտիրոսին՝ զինվորական համազգեստով, զենքը ձեռքին, նա մոտենում էր ոստիկաններին եւ հորդորում միանալ իրենց, բայց երբ զրահամեքենան փորձեց մոտենալ, Մարտիրոսը կրակեց մեքենայի վրա, որի հետեւանքով մի քանի հոգի վիրավորվեցին։ Դրանից հետո կրակոցներ եղան նաեւ ներսից, զինված անձինք կային այնտեղ, չեմ կարող ասել բայց ովքեր էին»,– ասաց Խաչատուր Ավետիսյանը։

Նա նշեց, որ ավելի ուշ իմացել է՝ գնդի վրա հարձակվողները Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներն են, իսկ հիմնական պահանջը Սեֆիլյանին ազատ արձակելն է եղել։ Ավետիսյանը պատմեց նաեւ, որ հուլիսի 31–ից հետո, երբ «Սասնա ծռերը» դուրս են եկել գնդից, ինքը տեսել է, որ տարածքն ամբողջությամբ ավիրված է, պահարանները բացված, իսկ զինանոցը՝ ամբողջությամբ դատարկ։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ ՊՊԾ նախկին հրամանատարը հայտնեց, որ վիրավոր Գագիկ Մկրտչյանին ինքը տեսել է, հարց է տվել, սակայն վերջինս ի վիճակի չի եղել պատասխանել. «Հիվանդանոցում եղած ժամանակ էլ եմ նրան այցելել, բայց անգիտակից է եղել»։

Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությանը, Խաչատուր Ավետիսյանը հայտնեց, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։

Պավլիկ Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, գնդապետը պատասխանեց. «Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնում եք... եթե ձեր մերձավորին, հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երեւի թե սա չլիներ...»։

Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց «Սասնա ծռերի» անդամների եւ Խաչատուր Ավետիսյանի միջեւ։

«Անհասկացողը դու ես... թափթփուկ...»,– լսվեց նիստերի դահլիճից։

Դատական նիստն ընթանում է բավականին լարված մթնոլորտում։ Դատավորը կողմերին պարբերաբար հորդորում է չվիրավորել միմյանց։ Խաչատուր Ավետիսյանի հարցաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ