News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի առաջնահերթություններին: Այս մասին նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշեց, որ Հայաստանը համաձայն է սլովակյան կողմի մոտեցմանը, որի կարծիքով՝ ցանկացած հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մարդկանց իրավունքները եւ կամքը:

ԵԱՀԿ տարածքում չպետք է լինի միջազգային հանրության ներկայացուցիչներին անհասանելի վայր, եւ այս սկզբունքը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա:

Նախարարը հաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքին եւ ընդգծեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացման կարեւորությունը: «Հայաստանի համար առաջնահերթություն են եղել եւ մնում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, ինչպես նաեւ բանակցություններին նրա ներգրավվածությունը»,- նշեց Մնացականյանը: Այս ենթատեքստում նա հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդը իր հայրենիքում իր ճակատագիրն ինքը պետք է որոշի:

Նախարարը նաեւ կարեւորեց վստահության մթնոլորտի ստեղծումը, ռիսկերի նվազեցումը, ինչպես քննարկել էին Դուշանբեում եւ ավելի վաղ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: «Հենց այս օրերին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ չհայտարարված զորավարժությունների անցկացումը, իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին հակառակ, չի նպաստում նշված վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- շեշտեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ