News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն անդրադարձել է երեք սկզբունքներին եւ 6 տարրերին, եւ նա շատ պարզ է եղել իր հայտարարության մեջ. խոսքը եղել է տարբերվող մեկնաբանությունների մասին եւ ասվել է, որ մենք չպետք է նպատակ ունենանք լեզվակռվի մեջ լինելու, այլ պետք է հստակեցնել երկու կողմերի մոոտեցումները ընկալումների, մեկնաբանությունների առումով, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքներն ու 6 տարրերը: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթին Ստեփանակերտում, որտեղ նա Անվտանգության խորհրդի նիստում խոսել էր Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին։

Հարցին, թե եթե մադրիդյան սկզբունքները վերանայվեն, արդյոք խարխուլ բանակցային գործընթացը չի գնա փակուղի, Մնացականյանը պատասխանեց. «Ընկալել դա՝ վերանայում… կարծում եմ՝ վարչապետը որեւէ կերպ նման ազդակ չի տվել, այլ տվել է շատ ավելի կարեւոր ազդակ, որ մեզ անհրաժեշտ է աշխատել՝ բացառելու այնպիսի մեկնաբանությունները, այնպիսի մոտեցումները, ընկալումները, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը եւ խնդիր են առաջացնում ընկալումների առումով, թե ինչ է սա նշանակում։ Խնդիրը վերաբերում է ընկալումներին, թե որքանով մոտ են կողմերի ընկալումները այս փաթեթի վերաբերյալ:

Վարչապետը շատ հստակ անդրադարձել է դրան եւ շատ դժվար է որեւէ բան ավելացնելը: Հուսով եմ, որ կարողանանք եւս մեկ անգամ ընթերցել եւ հասկանալ, որ մեր հիմնական շեշտադրումն այն էր, թե որքանով կարող են բացառվել լեզվակռիվներն այս փաթեթի առնչությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ