News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոչ թե պետք է հարկերի կտրուկ ավելացում լինի, այլ թեթեւացում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Օրինակ, եթե գործարարը պահում է 300 աշխատող եւ վճարում է 10 մլն դրամ հարկ, եթե այդ 10 մլն-ը դարձնում են 12, հնարավոր է 3-5 ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, 300 ընտանիք տունը նստի, աղքատ լինեն կամ արտագաղթի ճանապարհը բռնեն, այդ բյուջեն 10 մլն էլ չի գնալու: Դրա համար այս ճգնաժամային վիճակում 10 մլն հարկը պետք է սարքել 7-8 մլն՝ խորհրդակցելով գործարարի հետ, որ եթե 8 մլն վճարես, հնարավո՞ր է, որ այդ 300 աշխատատեղը պահես»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ եթե բյուջե գումար բերողին, աշխատատեղ ստեղծողին քամենք, մենք հաջողության չենք հասնի:

Հարցին, թե իր կարծիքով երկիրը ճգնաժամի մե՞ջ է, նա պատասխանեց. «Եղբայր, այսօր եթե ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, դա ի՞նչ է նշանակում: Իրավիճակը գնալով ծանրանում է, մենք պետք է քայլեր կատարենք: Պետությունը, բացի բյուջեն, պետք է կողմնակի գումարներ դրվեն, պետականորեն արտադրամասեր բացվեն, օրինակ, պղնձաձուլարան դրվի, կաուչուկի գործարանը բացվի, որ կողմնակի գումարներ լինեն, որ թոշակ էլ բարձրանա, այլ ծախսեր էլ արվեն: Միայն հարկեր բարձրացնելով հնարավոր չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ